ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովը ԱԺ ընտրություններին մասնակցելու համար օգտահաշիվ ստանալու հայտ ներկայացրած և նման մտադրություն ունեցող բոլոր կուսակցություններին/դաշինքներին ապրիլի 14-ին՝ ժամը 11։00-ին, հրավիրում է քննարկման՝ ԿԸՀ վարչական շենքում, Գ․ Քոչարի 21 Ա։
ԿԸՀ աշխատակիցները հանդիպմանը կներկայացնեն օգտահաշվի տեխնիկական հնարավորությունները և ԿԸՀ ներդրած թվային նոր գործիքակազմերը, որոնք կիրառվելու են առաջիկա ԱԺ ընտրություններին։