ԱՄՆ-ում ՀՀ դեսպանությունն իրազեկում է, որ հյուպատոսական հարցերով ընդունելությունն իրականացվում է միայն նախապես ամրագրված այցերի հիման վրա։
Ընդունելության ժամերը՝ երկուշաբթիից հինգշաբթի՝ 09:30-13:00։
«Այց ամրագրելու համար անհրաժեշտ է մուտք գործել դեսպանության պաշտոնական կայքէջ՝
https://usa.mfa.am/hy/ և հիմնական մենյուից սեղմել՝ «Ամրագրել ժամադրություն»։
Բացվող պատուհանում ընտրել Ձեզ անհրաժեշտ ծառայությունը, այդ թվում՝
• Անձնագրի տրամադրում / փոխանակում
• Մուտքի արտոնագրի տրամադրում
• Վերադարձի վկայականի տրամադրում
• Նոտարական ծառայություններ
• Տեղեկանքների տրամադրում
Ընտրելով համապատասխան ծառայությունը՝ կարող եք ամրագրել ազատ ժամ և լրացնել անհրաժեշտ տվյալները (անուն, ազգանուն, ծննդյան ամսաթիվ, էլ. հասցե, հեռախոսահամար)։
Հարկ է նկատի ունենալ, որ հյուպատոսական ծառայությունների և կատարվող գործողությունների համար գանձվող պետական տուրքը կարող եք վճարել բացառապես օնլայն` E-Payments համակարգի միջոցով՝
https://www.mfa.am/hy/fees/
Հյուպատոսական հարցերով կարող եք ստանալ խորհրդատվություն նաև զանգի կամ էլեկտրոնային փոստին հաղորդագրություն գրելու միջոցով՝
հեռախոսազանգն աշխատանքային օրերին՝ ժամը 14:30–16:30
հեռ.` +1 (202) 319-1976 (0 կամ 1)
էլեկտրոնային փոստ՝
[email protected] (անհրաժեշտ է նշել հարցը, անունը, ազգանունը և հեռախոսահամարը)»,- ասվում է հաղորդագրության մեջ։