ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը Բուդապեշտում վարչապետ Վիկտոր Օրբանի հետ հանդիպումից հետո կայացած մամուլի ասուլիսում վստահություն է հայտնել, որ ԱՄՆ ղեկավարությունը մինչև վերջնաժամկետի ավարտը պատասխան կստանա իրանական կողմից՝ դրական թե բացասական:
Վենսը նաև նշել է, որ մինչ այդ ինտենսիվ բանակցություններ են ընթանալու: ԱՄՆ փոխնախագահի խոսքով՝ ռազմական առումով Իրանը պարտվել է և այժմ փորձում է աշխարհին տնտեսական վնաս հասցնել:
Նրա պնդմամբ՝ ԱՄՆ նախագահը կարող է շատ ավելի մեծ վնաս հասցնել, սակայն չի ցանկանում դա անել, հետևաբար ակտիվորեն բանակցում է: «Գնդակն Իրանի դաշտում է»,- նշել է նա: