Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախարար Ջոն Հիլին Պարսից ծոցի երկրներ շրջագայության ընթացքում հայտարարել է ռազմական ներկայության մեծացման մասին՝ դաշնակիցներին իրանական հրթիռային և դրոնային հարձակումներից պաշտպանելու համար:
Նշվում է, որ կավելացվեն սպառազինությունները Սաուդյան Արաբիայում, Բահրեյնում և Քուվեյթում:
Ըստ Հիլիի՝ Բրիտանիան կօգտագործի իր «լավագույն ուժերը»՝ կանխելու համար մեծ պատերազմի մեջ ներգրավվելը՝ կենտրոնանալով գործընկերների և կրիտիկական ենթակառուցվածքների հավաքական պաշտպանության վրա: