Ռուսաստանը վերջին 24 ժամվա ընթացքում Ուկրաինայի ուղղությամբ արձակել է գրեթե 1000 անօդաչու թռչող սարք, ինչը դարձել է Ռուսաստանի ամենամեծ օդային հարվածներից մեկը՝ Ուկրաինայում պատերազմի սկզբից ի վեր։
Ռուսական բանակը կիրառել է ավելի քան 550 հարձակողական անօդաչու սարք Ուկրաինայի կենտրոնական և արևմտյան շրջաններում։
Վնասվել է Լվովը, որը գտնվում է արևմտյան Ուկրաինայում՝ Լեհաստանի սահմանի մոտ: Վնասվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության ցանկում ընդգրկված վանքը, ինչպես նաև Լվովի կարևոր ենթակառուցվածքներ։
Բացի այդ, պայթյուններ են տեղի ունեցել նաև Ուկրաինայի արևմտյան շրջանում՝ Խմելնիցկիում և Տերնոպոլում, ինչպես նաև Ուկրաինայի կենտրոնական մասում գտնվող Վիննիցայում և Ժիտոմիրում։ Կիևը և նրա շրջակա տարածքները նույնպես ենթարկվել են հարձակման: Կան զոհեր և վիրավորներ:
Ուկրաինայի պաշտպանության նախարարությունը հայտարարել է, որ Ռուսաստանն անընդհատ փոխում է իր մարտավարությունը զանգվածային հարվածների համար՝ «փորձելով գտնել թույլ կետեր» և ճեղքել օդային պաշտպանությունը։