Վոլոդիմիր Զելենսկին հայտնել է, որ Ռուսաստանը զանգվածային հարված է հասցրել Ուկրաինային՝ կիրառելով տարբեր տեսակի հարյուրավոր հրթիռներ և ԱԹՍ-ներ:
Նրա խոսքով՝ Զապորոժիեում, Խարկովում, Պոլտավայում, Դնեպրում և այլ տարածքներում բնակելի կառույցներ են վնասվել: Կան զոհեր և վիրավորներ:
Զելենսկին հերթական անգամ ընդգծել է երկրի հակաօդային պաշտպանությունն ուժեղացնելու անհրաժեշտությունը:
Ռուսաստանի պաշտպանության նախարարությունն էլ հայտնել է գիշերն ուկրաինական 55 անօդաչու թռչող սարք ոչնչացնելու մասին: Թիրախում են եղել Կուրսկի, Բելգորոդի, Բրյանսկի, Մոսկվայի և այլ մարզեր, տուժածների մասին տեղեկություններ չկան: