Օրվա ճեպազրույցում վարչապետն անդրադարձել է հիբրիդային պատերազմի մասին հայտարարություններին ու ԵՄ-ից արագ արձագանքման խմբին: Նիկոլ Փաշինյանի խոսքով՝ այդ բոլոր ուժերը հանդես են գալիս խաղաղության ռևիզիայի դիրքերից, ինչը նշանակում է անխուսափելի պատերազմ, ընդ որում, ընտրություններից շատ չանցած՝ մաքսիմալ աշնանը: Անկախության հռչակագին անդրադառնալով՝ Նիկոլ Փաշինյանը նշել է, որ այն կոնֆլիկտի և կախվածության հռչակագիր է:
Հեղինակ՝ Աննա Զախարյան