Իրանից հայտնել են, որ պատերազմի մեկնարկից ի վեր ամենազանգվածային հարվածն են հասցրել Իսրայելի տարածքին։ Կիրառվել է մի քանի տասնյակ գերձաներ բալիստիկ հրթիռ։ Հաղորդվում է՝ Թել Ավիվում ավերածությունների մասին։ Թիրախում են հայտնվել նաև Քուվեյթում, Բահրեյնում ամերիկյան օբյեկտներ, Բաղդադում՝ Վաշինգտոնի դեսպանատունը։ Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը նախազգուշացրել է ԱՄԷ-ի բնակիչներին լքել երկրի նավահանգստային տարածքները և ամերիկյան օբյեկտների հարակից շրջանները։
Հեղինակ՝ Դիանա Գասպարյան