Ցանկանում եմ ձեզ հետ կիսվել ևս մեկ հաջողված պատմությամբ, որը վկայում է պետական աջակցության ծրագրերի արդյունավետության մասին և ցույց տալիս, թե ինչպես է պետությունը շարունակաբար աջակցում տնտեսվարողներին։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը և կից տեսանյութ հրապարակել։
«Ինչպես արդեն նշել էի, պետական աջակցության ծրագրի շրջանակում Հայաստանում արդեն իսկ հիմնվել է ավելի քան 85 հեկտար գերժամանակակից ջերմատնային տնտեսություն։ Այս ծրագրերը կարևոր դեր ունեն գյուղատնտեսության զարգացման, արտադրողականության բարձրացման և նոր աշխատատեղերի ստեղծման գործում։ Հարստացեք և հարստացրեք մեր պետությունը։ Մենք ձեր կողքին ենք»,- ասել է Պապոյանը։