«Անկախ դիտորդ» դաշինքում տեսնում ենք, որ մայիսի վերջի-հունիսի սկզբի համար քաղաքական ուժերից մեկի ներկայացուցիչները ամրագրում են սարսափելի մեծ թվով ավտոբուսներ ու միկրոավտոբուսներ` արտերկրից (հիմնականում` Ռուսաստանից) բերվող ընտրողներին դիմավորելու ու տեղափոխելու համար։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում հայտնում է «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ ծրագրերի համակարգող Դանիել Իոաննիսյանը:
«Եթե գործողությունները գնան մեր ունեցած ինֆորմացիայի սցենարով, ապա դա պարունակելու է Քրեական օրենսգրքով արգելված արարքների տարրեր և պետք է խափանվի իրավապահների կողմից։
Ավելին, մենք ևս (բացի Արտաքին հետախուզության ծառայությունից) ունենք Ռուսաստանում հայազգի բիզնեսմենների նկատմամբ պարտադրանքի մասին արժանահավատ տվյալներ, որոնց մասով «Անկախ դիտորդը» այս րոպեներին հանցագործության մասին հաղորդում է ներկայացնում Դատախազություն` ՔՕ 233-րդ հոդվածով (կուսակցություններին ֆինանսավորելուն պարտադրելը)։
Հ.Գ. Քանի որ Արտաքին հետախուզության ծառայության հաղորդագրության մեջ մատնանշված չէ երկրի անվանումը, մի բան հարցնեմ. Հայաստանում կա՞ մի պետական մարմին, որը հանգիստ կարող է արտասանել «Ռուսաստան» և ФСБ եզրույթները»,- գրել է նա։