Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի Ֆեյսբուքի և Ինստագրամի էջերը միասին վերջին մեկ ամսվա ընթացքում 120 միլիոն դիտում են ունեցել։ Վարչապետը այս մասին գրել է Ֆեյսբուքի իր էջում։
«Չգիտեմ՝ մարդկանց դուր է գալիս, թե ընդհակառակը, բայց փաստ է, որ վերջին ամսվա ընթացքում Ֆեյսբուքի և Ինստագրամի էջերս միասին 120 միլիոն դիտում են ունեցել։ 120 միլիո՞ն»,– գրել է Նիկոլ Փաշինյանը։