Ինչպես
հայտնել էինք ավելի վաղ՝ մարտի 9-ի երեկոյան տեղի էր ունեցել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի և Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հեռախոսազրույցը։
Մայամիում կայացած մամուլի ասուլիսի ժամանակ Թրամփը Պուտինի հետ հեռախոսազրույցն ընդհանուր առմամբ գնահատել է լավ, իսկ ուկրաինական ճգնաժամի լուծման առումով՝ դրական։ ԱՄՆ նախագահը հավելել է, որ իրենց զրույցի ընթացքում Պուտինը հայտնել է իր պատրաստակամությունը՝ օգնելու Իրանի հետ հակամարտության կարգավորմանը։ Սակայն ամերիկացի առաջնորդն ընդգծել է, որ Ռուսաստանի համար ավելի կարևոր կլինի կենտրոնանալ ուկրաինական հակամարտության վրա, քան իրանականի։
Ըստ Թրամփի` Ռուսաստանի նախագահը տպավորված է Իրանի դեմ ԱՄՆ ռազմական գործողություններով։