Իրանը հարվածել է Իսրայելին, մասնավորապես՝ Հայֆա նավահանգստային քաղաքին:
Թիրախավորվել են նաև Սաուդյան Արաբիան, Բահրեյնը, Կատարը, Իրաքյան Քրդստանը, Արաբական Միացյալ Էմիրությունները: Աբու Դաբիի արդյունաբերական ենթակառուցվածքներից մեկում հրդեհ է բռնկվել: ԱՄԷ-ի պաշտպանության նախարարությունը հայտնել է, որ իրանական հարվածներից երկրում զոհերի թիվը հասել է 6-ի: Լիբանանում ևս ակտիվ ռազմական գործողություններ են:
Հարվածներ են հասցվել նաև Թեհրանին, Թավրիզին և իրանական այլ բնակավայրերի: Իրանական կողմը մեղադրել է ԱՄՆ-ին և Իսրայելին բնապահպանական հանցագործություններ կատարելու համար: Նշվում է, որ վառելիքային ենթակառուցվածքների թիրախավորումը հանգեցրել է Իսլամական Հանրապետությունում օդի որակի վատթարացման:
Իրանից նաև հայտնել են, որ վերջին օրերին երկրում տուժել է ավելի քան 15000 մարդ։