«Եթե առաջիկա կիրակի անցկացվեր Եվրոպական միությանը Հայաստանի անդամակցության հանրաքվեն, ինչպե՞ս կքվեարկեիք» հարցին Միջազգային հանրապետական ինստիտուտի Հարցումների հետազոտության կենտրոնի տվյալների համաձայն՝ քաղաքացիների կեսից ավելին պատասխանել է, որ կքվեարկեր ԵՄ-ին միանալու օգտին: Հարցումն անցկացվել է 2026 թվականի փետրվարին:
Ըստ այդմ՝ ԵՄ-ին միանալուն օգտին կքվեարկեր հարցվածների 51 տոկոսը, չէր քվեարկի կամ չէր մասնակցի 32 տոկոսը, ԵՄ-ին միանալուն դեմ կքվեարկեր 13 տոկոսը և հրաժարվել է կամ դժվարացել է պատասխանել հարցվածների 4 տոկոսը:
ՄՀԻ-ն նույն հարցումն անցկացրել է նաև 2025 թվականի հունիսին և 2024 թվականի սեպտեմբերին, և հարցման տվյալների համաձայն՝ 2025-ին ԵՄ-ին միանալուն օգտին կքվեարկեր հարցվածների 49 տոկոսը, իսկ 2024-ին՝ 58 տոկոսը: Այսինքն՝ 2024 թվականի համեմատությամբ ԵՄ-ին միանալու օգտին կողմ արտահայտված քաղաքացիների թիվը 9 տոկոսով նվազել է, ապա՝ 2 տոկոսով բարձրացել:
Հարցման մանրամասները՝ այստեղ:
.jpg)