Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն Անվտանգության խորհրդի նիստ է հրավիրել և հայտարարել, որ իրանական կողմը պետք է բացատրություններ տա Ադրբեջանին և ներողություն խնդրի:
Ադրբեջանի ղեկավարը հայտարարել է, որ Բաքուն «չի համակերպվի երկրի դեմ իրականացված այս անհիմն ահաբեկչական գործողության հետ»: Նա հիշեցրել է, որ սա առաջին դեպքը չէ, «երբ Իրանն ահաբեկչական գործողություններ է իրականացնում Ադրբեջանի և ադրբեջանցիների դեմ»: Ալիևը նաև ընդգծել է, որ Ադրբեջանը չի մասնակցում և չի մասնակցի Իրանի դեմ գործողություններին:
Ադրբեջանի զինված ուժերին հրահանգված է նախապատրաստել և իրականացնել պատասխան միջոցներ՝ ասել է Ալիևը: