Մարտի 3-ին դեսպան Մկրտչյանը հյուրընկալել է Թրամփ–Քենեդի կատարողական արվեստի կենտրոնի ավագ փոխնախագահ Լիզա Դեյլին։ Այդ մասին տեղեկացնում է Միացյալ Նահանգներում Հայաստանի դեսպանատունը։
Հանդիպման ընթացքում դեսպան Մկրտչյանը և Լիզա Դեյլը քննարկել են Կենտրոնի և ՀՀ դեսպանության միջև համագործակցության հնարավոր ուղղություններն ու ոլորտները։
Անդրադարձ է կատարվել նաև ընթացիկ տարում մշակութային համատեղ նախաձեռնությունների իրականացման հնարավորություններին։