Իրանի անվտանգության գերագույն խորհրդի քարտուղար Ալի Լարիջանին հայտարարել է, որ իր երկիրը չի բանակցի Միացյալ Նահանգների հետ: Միացյալ Նահանգների նախագահի գնահատմամբ էլ՝ Իրանի դեմ գործողությունները կարող են շարունակվել չորս շաբաթ: Մեծ Բրիտանիան բավարարել է ԱՄՆ-ի խնդրանքը և թույլ կտա բրիտանական ռազմակայաններն օգտագործել Իրանի հրթիռային ծրագրի հետ կապված օբյեկտներին հարվածելու համար: Լոնդոնը, սակայն, չի միանա Իրանի դեմ հարձակողական գործողություններին:
Հեղինակ՝ Սյուզաննա Չրաղյան