2026 թվականի փետրվար ամսին Գեղարքունիքի մարզի ծննդօգնություն իրականացնող առողջապահական հիմնարկներում ծնվել է 62 երեխա, որից 30-ը՝ տղա, 32-ը՝ աղջիկ:
Այս մասին հայտնում են Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմից։
62 երեխաներից 11-ը ծնվել են Գավառի բժշկական կենտրոնում, 22-ը՝ Մարտունու ծննդատանը, 21-ը՝ Սևանի բժշկական կենտրոնում, 6-ը՝ Վարդենիսի բժշկական կենտրոնում և 2-ը՝ Ճամբարակի առողջության կենտրոնում։