Փետրվարի 28-ին՝ ժամը 10:10-ի դրությամբ, ՀՀ միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են: Այդ մասին հայտնում է «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամը:
Ճանապարհների սպասարկման համար պատասխանատու կազմակերպությունները շարունակում են ավտոճանապարհների մաքրման և աղ-ավազով մշակման աշխատանքները:
Վարդենյաց լեռնանցքը, Գյումրի-Աշոցք-Բավրա, Գնդեվազ-Ջերմուկ, Վանաձոր-Ալավերդի, Վանաձոր-Դիլիջան, Ջերմուկի խաչմերուկից մինչև Կապան, Ոսկեպար-Բաղանիս ավտոճանապարհները և Մեղրիի լեռնանցքից մինչև Քաջարան հատվածը, Սպիտակի և Դիլիջանի ոլորանները կցորդով տրանսպորտային միջոցների համար փակ են։
Քեթիի և Ջաջուռի լեռնանցքները դժվարանցանելի են կցորդով տրանսպորտային միջոցների համար։
Բքի և ցածր տեսանելիության պատճառով Ալագյազ-Ծիլքար և Ալագյազ-Նորաշեն ավտոճանապարհները դժվարանցանելի են։
Սևանի, Գավառի, Ճամբարակի, Վարդենիսի, Մարտունիի, Ապարանի, Արագածի, Սպիտակի, Ստեփանավանի, Արարատի, Եղեգնաձորի, Վայքի, Սիսիանի, Գորիսի, Արթիկի, Աշոցքի տարածաշրջաններում ձյուն է տեղում։