Հանրապետության գրեթե ամբողջ տարածքում տեղումներ են, որոշ տարածաշրջաններում՝ սաստիկ բուք և ցածր տեսանելիություն։ Այս մասին տեղեկացնում են Ճանապարհային դեպարտամենտից:
«Միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհները սպասարկող կազմակերպություններն իրականացնում են ուժեղացված հերթապահություն՝ կատարելով ձնամաքրման, աղ-ավազով մշակման աշխատանքներ»,- ասվում է հաղորդագրությունում։