ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ Երևանի Առնո Բաբաջանյանի անվան պետական երաժշտամանկավարժական քոլեջի և «Արտպրոգրես» մշակութային ՀԿ նախաձեռնությամբ մարտի 21-22-ը կանցկացվի դասական երգեցողության համաքոլեջային մրցույթ-փառատոն՝ նվիրված ՀԽՍՀ ժողովրդական արտիստ, անվանի օպերային երգիչ (տենոր) և բեմադրիչ Գեղամ Գրիգորյանի ծննդյան 75-ամյակին: Այդ մասին հայտնում են ԿԳՄՍՆ-ից:
Փառատոնին կարող են մասնակցել Հայաստանում գործունեություն իրականացնող արվեստի և երաժշտական քոլեջների «Դասական երգեցողություն» մասնագիտությամբ սովորող ուսանողները: Փառատոնն անցկացվում է երկու խմբով՝ համապատասխանաբար առաջին և երկրորդ, երրորդ և չորրորդ կուրսերի ուսանողների համար։
Փառատոնի կանոնակարգին և հայտադիմումին կարելի է ծանոթանալ հետևյալ հղումով` https://tinyurl.com/34hrz6yd։
Հարցերի և հավելյալ տեղեկատվության համար զանգահարել Երևանի Առնո Բաբաջանյանի անվան պետական երաժշտամանկավարժական քոլեջ՝ (010) 285-320, (+374) 91 781-370 հեռախոսահամարներով: