Հայաստանի և Լեհաստանի միջև ստորագրվել է Ռազմատեխնիկական համագործակցության համաձայնագիրը. Լեհաստանի վարչապետի կեցավայրում վարչապետ Փաշինյանի դիմավորման պաշտոնական արարողությանը հաջորդել է երկու երկրների ղեկավարների առանձնազրույցը։
Նիկոլ Փաշինյանը և Դոնալդ Տուսկը ընդգծել են բազմակողմ գործակցության շարունակական զարգացման կարևորությունը: Համատեղ հայտարարությունում մեր պետության ղեկավարը կարևոր է համարել Հայաստանը ԵՄ ստանդարտներին համապատասխան երկիր դարձնելը: Տուսկը գովելի է համարել, որ Հայաստանը բռնել է եվրոպական ուղին։
Մանրամասները՝ Վոլոդյա Մուշեղյանի ռեպորտաժում։