Օրերս համացանցում տեսանյութ էր շրջանառվում, որում երևում էր թե ինչպես է «ԿԻԱ»-ի վարորդը մայրաքաղաքի Առնո Բաբաջանյան փողոցում մեքենան վարում անկանոն՝ ստեղծելով վթարային իրավիճակ։
ՆԳՆ ոստիկանությունից տեղեկացնում են, որ Երևանի պարեկների ձեռնարկած միջոցառումներով մեքենան հայտնաբերվել և տեղափոխվել է պահպանվող հատուկ տարածք։
Վարորդի նկարտմամբ կազմվել են վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրություններ։
«Հարգելի վարորդներ ՆԳՆ ոստիկանությունը հորդորում է խոստագույնս պահպանել ճանապարհային երթևեկության կանոնները»,- ասվում է հաղորդագրությունում։