ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը առանձնազրույց է ունեցել Լեհաստանի վարչապետ Դոնալդ Տուսկի հետ: Այս մասին Փաշինյանը գրել է սոցցանցի իր էջում՝ կից տեսանյութ հրապարակելով:
Մանրամասները՝ տեսանյութում:
Նախօրեին տեղեկացրել էինք, որ Լեհաստան այցի շրջանակում վարչապետ Փաշինյանը հանդիպում կունենա Լեհաստանի վարչապետ Դոնալդ Տուսկի հետ, որից հետո Հայաստանի և Լեհաստանի վարչապետները ԶԼՄ ներկայացուցիչների համար հանդես կգան հայտարարություններով:
Պաշտոնական այցի շրջանակում վարչապետը հանդիպումներ կունենա նաև նախագահ Կարոլ Նավրոցկիի և Սենատի նախագահ Մալգոժատա Կիդավա-Բուոնսկայի հետ: