Ապամոնտաժվում են Սևանի ափին բացարձակ նիշից ցածր բոլոր ապօրինի կառույցները: Ապամոնտաժված հերթական շինությունը ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանի եղբոր առանձնատունն է: Այս նույն տարածքում քանդման ենթակա առանձնատներ ունեն նաև պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը, Ոստիկանության նախկին պետ Վլադիմիր Գասպարյանը: Գասպարյանի առանձնատան պարիսպը, հենապատն ու կից շինություններն արդեն իսկ ապամոնտաժված են:
Մանրամասները՝ Քրիստինե Թորոսյանի ռեպորտաժում: