Վարչապետը ներկա է գտնվել «ԵՄ Թումո ինժեներական և կիրառական գիտությունների համալիրի» հիմնարկեքի արարողությանը: Նախագիծն իրականացվում է կառավարության՝ Հայաստանում տեխնոլոգիական կրթության զարգացման բարեփոխումների ընդհանուր տրամաբանությամբ: Նպատակն է ստեղծել ներդրումային և բիզնես գործակցության նոր հնարավորություններ, ապահովել համաշխարհային չափանիշներին համապատասխան կրթություն։
Նախագծի բյուջեն 42,5 մլն եվրո է, որից 12,5 մլնը՝ կհատկացվի կառավարության և ԵՄ միջև կնքված դրամաշնորհի ծրագրով:
Մանրամասները՝ Վոլոդյա Մուշեղյանի ռեպորտաժում: