Փետրվարի 24-ին՝ ժամը 08։30-ին, Սյունիքի մարզային օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Գորայք գյուղի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Այդ մասին հայտնում են ՆԳՆ ՓԾ-ից:
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։
Պարզվել է, որ Սիսիան-Գորայք ավտոճանապարհի 33-րդ կմ-ին բախվել են Ford և Toyota մակնիշների ավտոմեքենաները․ վերջինս դուրս է եկել երթևեկելի գոտուց և հայտնվել դաշտամիջյան հատվածում։
Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները, փակել Toyota մակնիշի ավտոմեքենայի գազի բալոնի փականը և վերջինիս ուղևորին պատգարակով մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային։