ԱՄՆ-ի գլխավորած միջազգային կոալիցիան սկսել է իր զինուժը տարհանել Սիրիայի Հասակե նահանգում գտնվող Կասրակ ռազմաբազայից։ Սա արդեն երրորդ խոշոր օբյեկտն է, որն արևմտյան ուժերը լքում են վերջին շաբաթների ընթացքում։
Syria TV հեռուստաալիքի տվյալներով՝ ամերիկյան ստորաբաժանումները շարժվում դեպի Իրաքյան Քրդստանի հետ սահմանը։ Տեխնիկայի շարասյուները և անձնակազմը լքում են օբյեկտը, որը երկար ժամանակ ծառայել է որպես կոալիցիայի հենակետերից մեկը երկրի հյուսիս-արևելքում։
Սիրիայից զորքերի դուրսբերման գործընթացը համակարգային բնույթ է ստանում, նշում է հեռուստաալիքը։ Հիշեցնենք, որ փետրվարի 15-ին միջազգային կոալիցիայի ուժերն ամբողջությամբ լքել են Ալ-Շադդադի ռազմակայանը նույն Էլ-Հասաքե նահանգում: Ավելի վաղ ԱՄՆ կենտրոնական հրամանատարությունը (CENTCOM) պաշտոնապես հաստատել էր իր զորախմբի դուրսբերման ավարտը երկրի հարավում գտնվող Աթ-Թանֆ ռազմաբազայից։
Ըստ մասնագետների՝ ԱՄՆ զորքերի դուրսբերումը Սիրիայից լիովին համապատասխանում է Դոնալդ Թրամփի վարչակազմի ընդհանուր Մերձավորարևելյան ռազմավարությանը, որի նպատակն է նվազագույնի հասցնել ուղղակի ռազմական ներկայությունը տարածաշրջանում: