Փետրվարի 20-ին ՀՀ ԱԳ նախարարության գլխավոր քարտուղար Դավիթ Կարապետյանը հանդիպում է ունեցել «Կիպրոսի ֆորում» համաժողովի գործադիր նախագահ Նիկոլաս Կիրիակիդեսի հետ։ Այդ մասին հայտնում են ՀՀ ԱԳՆ-ից:
Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են «Երևանյան երկխոսություն» և «Կիպրոսի ֆորում» համաժողովների միջև համագործակցության զարգացման հեռանկարները։ Ընդգծվել է անկախ հանրային քաղաքականության հարթակների դերը համագործակցության խթանման և ընդհանուր մարտահրավերներին նորարարական մոտեցումների ձևավորման գործում։