ՀԷՑ-ի վերաբերյալ նախկին գործադիրների և նրանց արբանյակ՝ տարբեր տրամաչափի օբյեկտների կողմից հետևողականորեն տարածվող ապատեղեկատվությանն ու խեղաթյուրված (իբր թե «սեփական աղբյուրներին հղում» արված) ակնհայտ ՍՈՒՏ տվյալներին առաջիկայում կանդրադառնամ հատուկ այդ նպատակով հրավիրված մամուլի ասուլիսի ձևաչափով։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ընկերության ժամանակավոր կառավարիչ Ռոմանոս Պետրոսյանը։
«Մանրամասնորեն՝ փաստերի և փաստաթղթերի «լեզվով» կխոսենք.
ՀԷՑ-ում այս ամիսների ընթացքում բացահայտված բազմաթիվ ու բազմաժանր առերևույթ խախտումներից ու չարաշահումներից,
Քննչական մարմիններում քննվող՝ երկու տասնյակի ավելի քրեական վարույթներից,
Տեղի ունեցած ֆինանսականբանկային «մեքենայություններից» և ՀԷՑ-ից տարիներ շարունակ իրականացվող՝ ահռելի ծավալների շահույթի միգրացիայից,
Մեր հանրության տարբեր շերտերի սպառողների հաշվիչներին իրականացված հավելագրումներից և ինքավար էներգաարտադրողների արտադրանքի թերհաշվառումներից,
Տարիներ շարունակ ՀԷՑ-ի ներդրումային ծրագրի իրականացման իրական պատկերից և արդյունքներից,
ՀԷՑ-ի բաշխման ցանցում նախկինում արձանագրված վթարների վիճակագրությունից և դրանց խեղաթյուրված հաշվետվություններից,
Ընթացիկ փուլում ՀԷՑ-ի ֆինանսատնտեսական վիճակից և առաջիկա անելիքներից,
Եւ իհարկե, մեր հանրությանը հուզող բազմաթիվ այլ խնդիրներից…
Հ.Գ. Մանրամասների վերաբերյալ նախապես կտրամադրենք պատշաճ տեղեկատվություն»,-նշել է նա։