Ժնևում զուգահեռաբար բանակցություններ են տեղի ունեցել աշխարհաքաղաքական խոշորագույն խնդիրների վերաբերյալ: Ավարտվել է Ռուսաստան-Ուկրաինա-Միացյալ Նահանգներ եռակողմ բանակցության երկրորդ փուլը: Կայացել է նաև Վաշինգտոն-Թեհրան անուղղակի բանակցության երկրորդ փուլը: Նախնական գնահատականներով՝ երկու դեպքում էլ առաջընթաց կա, բայց ցանկալի վերջնական լուծում դեռ գտնված չէ: