Հակակոռուպցիոն քաղաքացիական դատարանը վարույթ է ընդունել ՀՀԿ-ական նախկին պատգամավոր Կարեն Ավագյանի ենթադրյալ ապօրինի ունեցվածքը բռնագանձելու վերաբերյալ դատախազության հայցը: Հայցում ներառված 10 գույքից 9-ի շուկայական արժեքը մոտ 272 միլիոն դրամ է: Դեռ գնահատված չէ Երևանի կենտրոնում գտնվող մեկ անշարժ գույքը:
Մանրամասները՝ Քրիստինե Թորոսյանի ռեպորտաժում: