Ուզբեկստանի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Գեորգի Քոչարյանը հանդիպում է ունեցել Ուզբեկստանի զբոսաշրջության կոմիտեի փոխնախագահ Սանջար Տադջիևի հետ: Այս մասին տեղեկացնում են Ուզբեկստանում ՀՀ դեսպանությունից:
Հանդիպման ընթացքում կողմերը ներկայացրել են Հայաստանում և Ուզբեկստանում զբոսաշրջության զարգացման ծրագրերը և առկա կարողությունները այդ ոլորտում: Կարևորվել է երկու երկրների միջև զբոսաշրջության խթանումը և այդ առումով ներկայացվել որոշ գործնական առաջարկություններ: