Օմանում մեկնարկել է Միացյալ Նահանգների և Իրանի ներկայացուցիչների հանդիպումը: Բանակցություններից առաջ Իրանի արտաքին գործերի նախարարը, որը գլխավորում է իրանական պատվիրակությունը, հայտարարել է, որ Թեհրանը հանձնառու է դիվանագիտությանը: «Իրանը բանակցություններում աչալուրջ է լինելու՝ չմոռանալով անցած տարվա իրադարձությունները։ Վճռական ենք՝ պաշտպանելու մեր իրավունքները։ Փոխադարձ հարգանքը և փոխադարձ շահերը հռետորաբանություն չեն, այլ երկարատև համաձայնագրի հիմք»,- գրել է Սեյեդ Աբբաս Արաղչին Իքսի էջում:
Ամերիկյան պատվիրակությունը գլխավորում է ԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց Սթիվ Ուիթքոֆը:
Զուգահեռ՝ Իրանում ԱՄՆ վիրտուալ դեսպանատունը նախազգուշացրել է Իսլամական Հանարպետությունում գտնվող ամերիկացիներին՝ անհապաղ լքել երկրի տարածքը՝ դիտարկելով ցամաքային ճանապարհով Հայաստան կամ Թուրքիա մեկնելու տարբերակը։ Դեսպանատնից հայտնել են, որ Իրանում հնարավոր են ինտերնետ կապի խափանումներ: Նաև բարձր ռիսկ կա, որ ԱՄՆ քաղաքացիներին կարող են ձերբակալել:
Մանրամասները՝ միջազգային տեսաշարում: