Օքայ Դեփրեմը հերթական կեղծիքն է հրապարակել, և դարձյալ թիրախում Հայաստանի կառավարությունն ու վարչապետն են: Կրեմլի թուրք քարոզիչն այս անգամ էլ փորձել էր ներկայացնել, թե իբր Հայաստանը ժողովրդագրական խոր ճգնաժամի մեջ է, իբրև ապացույց հղում անելով գոյություն չունեցող, երբևէ չքննարկված օրինագծի: Հայաստանի ներկայացրած ապացուցողական փաստերի հիմքով, ի դեպ, հոդվածն արդեն հեռացվել է:
Հեղինակ՝ Իրինա Մկրտչյան