Արդարադատության նախարարի տեղակալ Գևորգ Քոչարյանը մասնակցել է «Հայաստանի Հանրապետության փորձագիտական կենտրոն» ՊՈԱԿ-ի 2025 թվականի տարեկան հաշվետվության ներկայացմանը՝ ամփոփելով կենտրոնի ձեռքբերումներն ու առաջիկա զարգացման ծրագրերը։
«Կենտրոնի տնօրեն Դավիթ Ղուլյանը նախարարի տեղակալին է ներկայացնել կառույցի գործունեության հիմնական ուղղությունները, իրականացված բարեփոխումներն ու ֆինանսատնտեսական արդյունքները, որոնք միտված են ծառայությունների որակի բարելավմանն ու աշխատանքի արդյունավետության բարձրացմանը։
Արձանագրվել են 2025 թվականի հիմնական ցուցանիշները՝
-
Կենտրոնում մուտքագրվել է 2575 փորձաքննություն, ելքագրվել է ընդհանուր թվով 3580 փորձաքննություն։
-
Զգալիորեն նվազեցվել է կուտակված գործերի քանակը. 2026 թ․ փոխանցված գործերի մնացորդը 2025 թվականի համեմատ նվազել է 983-ով։
Ներկայացվել են նաև 2026 թվականի անելիքներն ու զարգացման ռազմավարական ծրագրերը, որոնք ուղղված են փորձաքննությունների իրականացման ժամկետների կրճատմանն ու տեխնիկական վերազինմանը։
Նախարարի տեղակալը բարձր է գնահատել կենտրոնի ձեռքբերումները՝ կարևորելով փորձաքննությունների կատարման ժամկետների կրճատումները և դրանց օբյեկտիվության և թափանցիկության դերը արդարադատության համակարգում»։