ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը փետրվարի 2-ին հանդիպել է Հունգարիայի Ազգային ժողովի նախագահի տեղակալ Իշտվան Յակաբի հետ: Այդ մասին հայտնում են ԱԺ-ից:
Շնորհակալություն հայտնելով ՀՀ կատարած այցի համար՝ Ալեն Սիմոնյանը բարձր է գնահատել նման այցերի կարևորությունը Հայաստան-Հունգարիա հարաբերությունների զարգացման տեսանկյունից:
Իշտվան Յակաբն իր հերթին շնորհակալություն է հայտնել ՀՀ ԱԺ նախագահին ջերմ ընդունելության համար՝ նշելով, որ առկա է երկկողմ հարաբերությունները զարգացնելու մեծ ներուժ:
Զրուցակիցները մտքեր են փոխանակել ՀՀ-ԵՄ հարաբերությունների, Հայաստանի և Ադրբեջանի միջև հաստատված խաղաղության, ինչպես նաև միջխորհրդարանական կապերի ակտիվացման շուրջ: