Արհեստական բանականության օգնությամբ սոցիալական ցանցերում ֆեյք կամ կեղծ լուրերի հերթական խմբաքանակն է շրջանառվում: Տեղեկատվական անվտանգության փորձագետի խոսքով, այսօր զեղծարարներն ավելի ակտիվ են օգտվում Արհեստական բանականության օգնությունից, քան դրա դեմ պայքարողները: Իսկ կեղծիքի նպատակը հստակ է՝ փորձում են նախընտրական շրջանում խաթարել պետական հաստատությունների նկատմամբ հանրային վստահությունը:
Հեղինակ՝ Իրինա Մկրտչյան