Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը հունվարի 1-ին կարգադրություն է ստորագրել և հանձնարարել կազմակերպել հունվարի 29-ից փետրվարի 3-ը Հայաստանի Հանրապետություն ժամանող՝ Հունգարիայի Ազգային ժողովի նախագահի տեղակալ Իշտվան Յակաբի գլխավորած պատվիրակության ընդունելությունը:
Աշխատանքը հանձնարարվել է Ազգային ժողովի պատգամավոր Հռիփսիմե Գրիգորյանին։