Հունվարի 27-ը Հայրենիքի պաշտպանության համար զոհվածների հիշատակի օրն է: Ձեր զոհողությունը ամրացրել է մեր կամքը՝ կերտելու պետականակենտրոն մի ճանապարհ, որը բարեկեցության, անվտանգության, երջանկության, խաղաղության ճանապարհ է Հայաստանի Հանրապետության ու նրա քաղաքացիների համար, ուղերձում ընդգծել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Հայաստանի բարձրագույն ղեկավարությունը հիշատակի օրվա կապակցությամբ հարգանքի տուրք է մատուցել «Եռաբլուր» զինվորական պանթեոնում:
Մանրամասները՝ Մերի Խաչատրյանի ռեպորտաժում։