Բնապահպանական խնդիրները եղել են, կան և կլինեն առաջնային խնդիր Կառավարության և ՇՄՆ-ի համար, սակայն ուզում եմ հաշվի առնենք, որ կա շատ ավելի կարևոր օրակարգ հարապետությունում, այն է՝ խաղաղության օրակարգը: Այդ մասին տարեկան ամփոփիչ ասուլիսի ժամանակ ասաց շրջակա միջավայրի նախարար Համբարձում Մաթևոսյանը՝ անդրադառնալով հարցին, թե COP17-ի շրջանակում նախատեսվո՞ւմ է բարձրաձայնել սահմանամերձ գոտում գտնվող Շիկահողի արգելոցի խնդրահարույց հատվածների մասին:
«Խաղաղության օրակարգի տեսակետից հարցին պատասխանելով՝ կասեմ հետևյալը, որ երբ ավարտվեն սահմանազատման հանձնաժողովի աշխատանքները, և սահմանազատում իրականացված կլինի առնվազն տվյալ հատվածում, մենք առնվազն հնարավորություն կունենանք ամբողջական պատկերը վեր հանել քննարկումներ կազմակերպելու համար:
Հուսամ՝ արդեն խաղաղության պայմաններում մենք հնարավորություն կունենանք հարևան երկրի հետ իրականացնել անտառպատման աշխատանքներ հենց սահմանամերձ հատվածներում»,- ասաց նա: