ԱՄՆ Յուտա նահանգ կատարած աշխատանքային այցի շրջանակում ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Նարեկ Մկրտչյանն այցելել է Բրինգամ Յանգ համալսարան (BYU), որտեղ հանդիպում է ունեցել համալսարանի նախագահ Շեյն Ռիզի հետ։
Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են համագործակցության հնարավոր ուղղությունները՝ մասնավորապես ուսանողների փոխանակման ծրագրերի, կրթական և ակադեմիական նախաձեռնությունների զարգացման հեռանկարները, ինչպես նաև միջհամալսարանական կապերի խորացման հնարավորությունները։

Այցի ընթացքում դեսպան Մկրտչյանը դասախոսությամբ է հանդես եկել համալսարանի ուսանողների համար՝ ներկայացնելով ՀՀ արտաքին քաղաքական առաջնահերթությունները, տարածաշրջանային վերջին զարգացումները և ՀՀ–ԱՄՆ երկկողմ օրակարգի ընթացիկ հարցերը։