Դավոսի համաշխարհային տնտեսական ֆորումի շրջանակներում նախագահ Վահագն Խաչատուրյանը զրույցներ է ունեցել ԱԷՄԳ-ի գլխավոր տնօրեն Ռաֆայել Գրոսսիի, Էփըլ ընկերության գլխավոր գործադիր տնօրեն Թիմ Կուկի, NVIDIA ընկերության գործադիր տնօրեն Ջենսեն Հուանգի, Եվրոպական զարգացման և վերակառուցման բանկի նախագահ Օդիլ Ռենո-Բասսոյի հետ։ Մտքեր են փոխանակվել վերականգնվող էներգետիկայի, բարձր և տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտներում Հայաստանի որդեգրած զարգացման հայեցակարգերի կյանքի կոչման հնարավորությունների և գործակցության ակտիվացման շուրջ։ Վահագն Խաչատուրյանի դավոսյան մյուս հանդիպումների մանրամասները՝ Վոլոդյա Մուշեղյանի ռեպորտաժում: