Շուկայի վերահսկողության տեսչական մարմնի ղեկավարն ամփոփել է բենզալցակայաններում ու գազալցակայաններում 2025 թվականի ստուգումների արդյունքները: 510 տնտեսվարողների շրջանում իրականացված ստուգումներով խախտումներ են հայտնաբերել 309-ում: Թերլիցքավորում հայտնաբերելուց հետո տեսչական մարմինը տնտեսվարողներին պարտավորեցրել է վառելիքաբաշխիչ աշտարակների վրա փակցնել «Մենք տուգանվել ենք թերլիցքավորման համար» ցուցանակներ մեկ ամիս ժամկետով:
Մանրամասները՝ ռեպորտաժում: