Բժիշկներից կազմված մեր բրիգադը, անհրաժեշտության դեպքում, օպերատիվ բուժօգնություն ցուցաբերելու նպատակով մեկնել է Լեռնային Ղարաբաղից այսօր Հայաստան տեղափոխվող մեր 11 հայրենակիցներին դիմավորելու: Այս մասին տեղեկացնում են ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը:
«Այս պահին բոլորն անցել են բուժզննում, նրանցից մեկը հոսպիտալացվել է Գորիսի բժշկական կենտրոն` լրացուցիչ հետազոտության:
Մեր 10 հայրենակիցների առողջական վիճակը բավարար է»,- գրել է նախարարը:
Ավելի վաղ ԱՍՀ նախարար Արսեն Թորոսյանը
տեղեկացրել էր, որ Ադրբեջանի Հանրապետությունում (Ղարաբաղում) մինչ այժմ բնակվող 10 հայ և ազգությամբ ռուս մեկ ՀՀ քաղաքացի դիմել են Ադրբեջանի և Հայաստանի համապատասխան մարմիններին՝ Հայաստան տեղափոխվելու խնդրանքով։ Նշված անձինք տեղափոխվել են Հայաստանի Հանրապետություն: