Խորհրդարանն ընդունել է Ընտրական օրենսգրքում փոփոխությունները, որով նոր պահանջներ են ներկայացվում դիտորդներին ու դիտորդական կազմակերպություններին: Հիմնական զեկուցողը նշել է, որ գործող օրենսգիրքը չի սահմանում արդյունավետ մեխանիզմ՝ դիտորդների քաղաքական չեզոքությունը վերահսկելու համար, հնարավորություն է տալիս քաղաքական գործիչներին՝ այսպես ասած՝ դիտորդի շապիկով վերահսկել ընտրությունները: «Հայաստան» խմբակցությունը նախագիծը հակաժողովրդավարական է համարել, լքել նիստերի դահլիճը:
Հեղինակ՝ Վարդուհի Արզումանյան