Հունվարի 23-ին՝ ժամը 16․25-ին ՆԳՆ ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն զանգահարած քաղաքացին հայտնել է, որ Կոտայքի մարզի Ջրվեժ գյուղում միմյանց են բախվել «Ֆորդ» և «ԿամԱԶ» ավտոմեքենաները, ինչի հետևանքով «Ֆորդ» մեքենայի վարորդը մահացել է։ Այս մասին տեղեկացնում են ՆԳՆ ոստիկանությունից:
Կազմված փաստաթղթերը փոխանցվել են տարածքային քննչական մարմին։