Կառավարությունն ընդունել է որոշում, որով նախատեսվում է ֆինանսական միջոցներ հատկացնել Ստրասբուրգում գտնվող Եվրոպայի խորհրդարանի վարչական շենքի հարակից տարածքում հուշարձանի տեղադրման համար։
Հիմնավորման համաձայն՝ Եվրոպայի խորհրդարանի վարչական շենքի հարակից տարածքում Հայոց այբուբենի հուշարձանը տեղադրելու համար պայմանավորվածություն է ձեռք բերվել ԵԽ նախագահի հետ: