2025 թվականի դեկտեմբերի տվյալներով, եկամուտ ստացող աշխատատեղերի թվաքանակը կազմել է 822 662, ինչը գերազանցում է նախորդ տարվա նույն ամսվա ցուցանիշը՝ 44 568-ով կամ 5.7 տոկոսով:
ՊԵԿ նախագահ Էդուարդ Հակոբյանի խոսքերով՝ աճը պայմանավորված է բիզնեսի ակտիվությամբ, ստվերի նվազեցմամբ և վարչարարության արդյունավետության բարձրացմամբ:
«Աշխատատեղերի թվաքանակի աճը նպաստում է տնտեսության կայուն զարգացմանը և հարկային թափանցիկության ավելացմանը»,- գրել է ՊԵԿ նախագահը։