ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Երևանի Կենտրոնի տեսուչները «Էվրիկա գրուպ» ՍՊԸ-ին պատկանող հացի արտադրամասում (ք․ Երևան, Շարուրի փողոց) ստուգում իրականացնելու ընթացքում արձանագրել են սանիտարահիգիենիկ նորմերի մի շարք խախտումներ՝
-
արտադրամասի պատերն ունեցել են վնասված հատվածներ, պատերի մակերևույթները պատրաստված չեն եղել անջրանցիկ, լվացվող, ախտահանվող նյութերից,
-
առաստաղներն ապահով չեն եղել, ինչը չի կանխարգելել կեղտի կուտակումը, առաստաղից մասնիկների թափվելու հնարավորությունը,
-
բացվող ներքին պատուհանները չեն ունեցել միջատապաշտպան ցանցեր,
-
դռները հարթ չեն եղել, պատրաստված չեն եղել չներծծող նյութերից, ունեցել են վնասված և կոռոզիայի ենթարկված հատվածներ,
-
արտադրությունում օգտագործվող հումքի մշակման սեղանի կողային հատվածները, հացի պահման դարակաշարերը, հացի եփման դարակաշարերը, որոնք անմիջապես շփման մեջ են գտնվում սննդամթերքի հետ, կառուցված չեն եղել հիգիենայի պահանջները բավարարող նյութերից և չեն պահվել նորոգ ու բարվոք վիճակում:
ՍԱՏՄ-ի փոխանցմամբ՝ տեսչական մարմնի ղեկավարի որոշմամբ՝ «Էվրիկա գրուպ» ՍՊ ընկերությանը պատկանող հացի արտադրամասի արտադրական գործունեությունը կասեցվել է:
Հայտնաբերված խախտումները վերացնելու համար սահմանվել է վերջնաժամկետ։